azatutyun.am: Բաքուն «ցավալի է և վտանգավոր է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը» 31 տարի առաջվա ջարդերի մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
Ըստ նրա` «պատմությունները, ըստ որոնց հայերը հալածվում են, դարձել են հայկական ազգայնականության գաղափարական հիմքը և հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների»:
Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել 32 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մասին` նշելով, որ դրանք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։
comment.count (0)