hetq.am: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար առաջադրել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:
Վերջինիս ելույթի ժամանակ միջադեպ եղավ իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Հակոբյանը ելույթում նշեց, որ ցանկություն չուներ առաջադրվելու այդ պաշտոնում, բայց տեսնելով, որ իշխանությունը քաղաքականացված թեկնածուների է առաջադրել, ինքը ընդունել է ընդդիմության առաջարկը:
Նա անդրադարձավ իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանի այն դիտարկմանը, թե իրեն չի հարգում քաղաքական թիմը փոխելու համար՝ նշելով, իր համար պատիվ է դա: Հակոբյանն էլ իր հերթին ասաց, թե Բաբայանը խորհրդարանում հայտնվել է որպես «Լենա Նազարյանի բաժինք»: Գաբրիելյանը ընդհատեց նրան, հրահանգեց անջատել խոսափողը, և սկսվեցին փոխադարձ վիրավորանքները: Գաբրիելյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի կյանքի նպատակը կրթության հանձնաժողովում կռիվ սարքելն է:
«Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»,- ասաց Հակոբյանը:
«Անտակտ խուլիգանը ծնողդ ա»,-արձագանքեց Սիսակ Գարիելյանը:
Պատգամավորները շարունակեցին միմյանց հասեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել, ինչից հետո նիստն ընդհատվեց:
comment.count (0)