Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում  |armenpress.am|
09:30 - 20 մարտի, 2019

Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում |armenpress.am|

ՄԱԿ-ը հրապարակել է «Երջանկության համաշխարհային զեկույցը», որում Հայաստանն անցած տարվա համեմատ 13 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Հայաստանը ստացել է 4.559 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկում 129-րդն էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 7.769 միավորով: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան (7.600 միավոր), Նորվեգիան (7.554 միավոր ), Իսլանդիան ( 7.494 միավոր), Նիդերլանդները (7.448 միավոր): Լավագույն տասնյակում են նաև Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան:
Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը՝ 4548 միավորով 117-րդն է:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել