ՄԱԿ-ը Իսրայելին և Իրանին «առավելագույն զսպվածության» կոչ է արել
 |news.am|
09:58 - 13 հունիսի, 2025

ՄԱԿ-ը Իսրայելին և Իրանին «առավելագույն զսպվածության» կոչ է արել |news.am|

news.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներով և կոչ է անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում: Նա մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներով, մինչդեռ Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների պատասխանատվության մասին՝ գործել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը խնդրում է երկու կողմերին էլ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ամեն գնով խուսափել հակամարտության սրացումից», - ասել է Հաքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել