Իրանը շտապ նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով
11:41 - 13 հունիսի, 2025

Իրանը շտապ նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը շտապ նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ «Իսրայելի բացահայտ ագրեսիային արձագանքելու համար արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով»: Այս մասին հայտնում է Իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։ 

Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել