ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան |1lurer.am|
14:24 - 02 փետրվարի, 2022

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում ԼՂ հիմնախնդրի համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության ընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, մշակելը, նաև կնքելը»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը շեշտեց, որ չափազանց կարևոր է հիշել Մինսկի խմբի մշակած սկզբունքները: Դրանցից մեկը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

«Սկզբունքներից մեկը նաև ուժի չկիրառումն էր, որը 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց: Հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ արդյո՞ք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել»,- նշեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել