Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին․ Արարատ Միրզոյան |tert.am|
13:23 - 03 փետրվարի, 2022

Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Սա հետեւողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նա նաև ասաց, որ ՀՀ-ն հավատարիմ է անվտանգության, կայունության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայտարություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել