Ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողներն ամփոփել են վերջին մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի շրջաններում և Լաչինի միջանցքում իրենց գործունեության արդյունքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Շարունակությունը՝ tert.am կայքում
«Ռուս խաղաղապահներն այս տարվա հունվարին ապահովել են հումանիտար ուղեբեռով շարասյուների անվտանգ անցումը, ուխտավորների այցելությունն Ամարաս, հերթապահությունը կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, տեղանքի և կառույցների ականազերծումը, ինչպես նաև ոչնչացրել են չպայթած զինամթերքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Խաղաղապահները նաև ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ հումանիտար բեռ է փոխանցվել տեղահանված անձանց և կարիքավոր ընտանիքներին, այդ թվում և բազմազավակ:
Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունների իրագործման ընթացքը վերահսկելու ուղղությամբ:
comment.count (0)