news.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել կանգառասրահների վիճակից:
«Մեր կանգառասրահները շատ վատ վիճակում են գտնվում, դրանք բարոյապես մաշվել են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ կանգառասրահների շահագործումը: Եթե չեմ սխալվում, 2022 թվականի բյուջեում մենք 25 միլիոն դրամի շրջանակում գումար էինք հատկացրել, որ նոր կանգառասրահներ դրվեն:
Կշարժվենք այն ուղղությամբ, որ վարչական շրջաններով փոփոխություն անենք՝ համալիր լուծում լինի: Այնպես, ինչպես լուսավորությունն ենք անում, վերցնում ենք մի վարչական շրջան ու լուսավորությունը փոխում», - ասել է նա:
comment.count (0)