Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին |armenpress.am|
13:43 - 07 փետրվարի, 2022

Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին |armenpress.am|

armenpress.am: Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների եւ լեհ վարձականների: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ էդուարդ Բասուրինը:

«Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մերձակայքում, այլեւ գրոհային խմբեր է կազմավորում գաղափարական ուղղվածությամբ ազգայնականներից»,-փետրվարի 7-ին լրագրողներին ասել է Բասուրինը:

Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «Ուկրաինայի զինված ուժերի այսպես կոչված Միավորված ուժերի գործողության անցկացման գոտի լեհ վարձականների ժամանման մասին»:

ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձականների խնդիրը կարող է լինել ուկրաինացի ուժայինների հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք ուղղված կլինեն կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները շարքից հանելուն եւ տեղի բնակչությանն ահաբեկելուն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել