Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով |armtimes.com|
14:38 - 07 փետրվարի, 2022

Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով |armtimes.com|

armtimes.com: Առաջիկա 10 օրվա ընթացքում Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով: Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

«Արդեն ավարտել ենք վարորդների հավաքման փուլը։ 7 օրվա ընթացքում կունենանք մրցույթի արդյունքները, որից հետո կշարունակենք երթուղիների սպասարկումը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, 2021 թվականի դեկտեմբերի 12-ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է շուրջ 17 երթուղի:

Երեւան քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կգնվի եւս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել