Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են իրավիճակը Ուկրաինայի շուրջ |azatutyun.am|
11:41 - 09 փետրվարի, 2022

Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են իրավիճակը Ուկրաինայի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ զրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հաղորդում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը։

Սպիտակ տան հաղորդագրությունում ասվում է, որ Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են «ընդհանուր մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի ուժերի կուտակման վերաբերյալ և ընդգծել իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Զրուցակիցները խոսել են նաև Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին՝ դեէսկալացիայի դիվանագիտական ուղի գտնելու համար, ընդգծելով դաշնակիցների հանձնառությունը՝ «պաշտպանվելու ՆԱՏՕ-ի երկրների տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիքից, այդ թվում ամրապնդելով արևելյան թևը՝ ի պատասխան ռուսական հնարավոր ագրեսիայի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել