Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները
09:55 - 22 մարտի, 2019

Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

«Մեր համագործակցությունը էականորեն ընդարձակվել ու ամրապնդվել է բազմաթիվ ոլորտներում, և ռազմական համագործակցությունը մեծ ներուժ ունի», - ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Փերվեզ Հեթթագը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին ու պնդել, որ աջակցությունը միջազգային հարթակներում ի ցույց է դնում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մակարդակը:

Մի քանի տարի է՝ Ադրբեջանը բանակցում է Պակիստանից JF-17 ռազմական ինքնաթիռների գնելու շուրջ:

Ավելի վաղ Բաքուն Պակիստանից գնել էր Super Mushshak ինքնաթիռները, որոնք նախատեսված են վարժանքների համար:

azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել