hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է:
Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին` իր թեկնածությունն առաջադրելու համար` համոզմումք հայտնելով, որ մասնագիտական փորձառությունը կարող է լավագույնս իրացնել ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում: Սահակյանի թեկնածությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
comment.count (0)