Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը
09:56 - 15 փետրվարի, 2022

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Մուտք մի գործե՛ք Բելառուս օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի, Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի երկայնքով ռուսական ռազմական անսովոր և մտահոգիչ կուտակման, COVID-19-ի և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների պատճառով։ Բելառուսում գտվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, խորհուրդ է տրվել չմտնել նաև Մոլդովայի տարածք՝ կապված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի, ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի և Մերձդնեստրի անջատողական շրջանի և կենտրոնական իշխանությունների միջև չլուծված կոնֆլիկտի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել