Զելենսկինն արտասահման մեկնած բոլոր պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա |hetq.am|
11:27 - 15 փետրվարի, 2022

Զելենսկինն արտասահման մեկնած բոլոր պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վերին ռադայի պատգամավորներին, որոնք մեկնել են արտասահման, տվել է մեկ օր, որպեսզի վերադառնան Ուկրաինա։ Նման հայտարարություն Զելենսկին արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Կիևում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվ ես իմ կողմից անձամբ կցանկանայի խնդրել, որ 24 ժամվա ընթացքում<...> նրանք ամեն դեպքում վերադառնան պետություն<...> Կարծում եմ, որ նրանք պետք է վերադառնան, հակառակ դեպքում մենք, որպես պետություն, որպես ղեկավարություն, պետք է լուրջ եզրահանգումներ անենք»,- ասել է Զելենսկին։

Ընդորում, նա չի մանրամասնել, թե որ կուսակցությունների պատգամավորներն են լքել երկիրը։ Զելենսկին նշել է, որ իշխանությունը, այդ թվում խորհրդարանը, պետք է իր օրինակով ժողովրդին միասնության ազդակներ տա։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ իր ընտանիքը մնում է Ուկրաինայում, իր հետ միասին։ 

Զելենսկին խոստովանել է, որ որևէ կերպ չի կարող ազդել գործարարների վրա, սակայն, իր կարծիքով, նրանք ևս չպետք է լքեն երկիրը։ «Մեծ խնդիր կա նաև օլիգարխների հետ։ Այստեղ պետությունը բիզնեսի վրա ազդեցություն չի կարող ունենալ և չի ունենա։ Ես կարծում եմ, որ որ իրենց դատավճիռը նրանք արդեն արել են, բայց կարծում եմ, որ պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններին, տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք աշխատում են նրանց և պետության համար։ Նրանք ընտրել են այդ ճանապարհը, դրանք արդեն սովորական մարդիկ չեն, ՏՏ մասնագետներ չեն, մենք խոսում ենք լուրջ արդյունաբերական բիզնեսից մարդկանց մասին։ Նրանք բոլորը եղել են մասնավորեցման մասնակիցներ, պետությունն էլ նրանց ինչ-որ բան է տվել։ Ես կարծում եմ, որ նրանց մեծ շանս է տվել»,- հայտարարել է Զելենսկին։ 

Նախօրեին, «Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարթերային թռիչքներով լքում են Ուկրաինան։ Մեկ օրվա ընթացքում Կիևից մեկնել է մոտ 20 չարթերային և մասնավոր ինքնաթիռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել