Կանադան Ուկրաինային ավելի քան 400 մլն դոլարի վարկ կտրամադրի |factor.am|
13:34 - 15 փետրվարի, 2022

Կանադան Ուկրաինային ավելի քան 400 մլն դոլարի վարկ կտրամադրի |factor.am|

factor.am: Կանադան Ուկրաինային 500 մլն կանադական դոլար (շուրջ 420 մլն ԱՄՆ դոլար) վարկ կտրամադրի։ Այս մասին հայտնել է երկրի Ֆինանսների նախարարությունը, փոխանցում է korrespondent-ը։

«Կանադան Ուկրաինայի կառավարությանը կառաջարկի մինչև 500 միլիոն դոլարի վարկ՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ֆոնին երկրի տնտեսական կայունությունը պահպանելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Վարկը կտրամադրվի՝ ի համալրումն հունվարին հայտարարված 120 միլիոն դոլարի սուվերեն վարկի:

«Կանադան շարունակում է աջակցել ուկրաինայի տնտեսության կայունությանը` միաժամանակ հավատարիմ մնալով լարվածության թուլացմանը»,- հավելել է Կանադայի գանձապետարանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել