Զախարովան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար
 |1lurer.am|
20:30 - 16 փետրվարի, 2022

Զախարովան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պետք է ներողություն խնդրի ստի և ապատեղեկատվության տարածման համար՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ստի տարածման համար պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի, Ուկրաինայի և Բրիտանիայի ժողովուրդներից, ինչպես նաև արևմտյան այն լրատվամիջոցներից, որոնք նրա հայտարարություններն ընդունել են որպես ճշմարտություն»,- հայտարարել է Զախարովան։

Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին Լոնդոնի տարածած տեղեկատվությունը «դեմքը փրկելու անշնորհք փորձ էր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել