azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գնահատմամբ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրերին: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Մեր ունեցած բոլոր ազդակների համաձայն` նրանք պատրաստ են հարձակվել Ուկրաինայի վրա», - նշել է Բայդենը` հավելելով, որ զորքերի հետքաշման մասին Ռուսաստանի հայտարարությունը ծուղակ է։
Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը նշել է, որ չնայած հարձակման շատ բարձր վտանգին, դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծումը դեռ հնարավոր է։
comment.count (0)