Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին. Արցախի նախկին վարչապետ |azatutyun.am|
12:01 - 22 մարտի, 2019

Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին. Արցախի նախկին վարչապետ |azatutyun.am|

Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին։ Ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Դիտարկմանը, թե Հայաստանի նախորդ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Ղարաբաղը չէր մասնակցում բանակցություններին և այդ հարցը չէր բարձրացվում, Հարությունյանն այսպես արձագանքեց. - «Դրա համար որևէ հաջողություն չենք արձանագրել։ Տասնյակ անգամ Ղարաբաղի իշխանությունները բարձրաձայնել են, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների բանակցության գործընթացին մասնակցելու, բայց լուծումն Արցախի և ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետության և մեր հայրենակիցների որոշման արդյունքում»։

Հարցին, թե ի՞նչ էին պատասխանում Հայաստանի իշխանությունները, Հարությունյանն ասաց. - «Չէին պատասխանում»։

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիսց հայտարարել է, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, և որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը: Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են։

azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել