«Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից». Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին |news.am|
14:05 - 11 մայիսի, 2019

«Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից». Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին |news.am|

news.am: Ջերմուկ համայնքի բնակիչները, շուրջ 3000 ստորագրությամբ, նամակ են պատրաստել Կառավարության եւ Ազգային ժողովի համար, որտեղ նշում են Ամուլսարի հանքի շահագործման շուրջ իրենց դժգոհությունները։ Այսօր Ջերմուկում բողոքի ակցիայի ժամանակ նամակը ներկայացրեց «Ջերմուկ զարգացման կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վազգեն Գալստյանը։

Նա նշեց, Ջերմուկը որպես հանքաջրաբուժական առողջարան ունի համաշխարհայն ճանաչում եւ արդեն, առանց հանքի, քաղաքն ունի հաջողակ տնտեսական համակարգ. Իրենք չեն պայքարում բարձր աշխատավարձերի համար, բնակիչներին պետք չէ հանքարդյուանբերությունը, որը փոխում է նրանց կենսակերպը։

Վազգեն Գալստյանը նշեց, որ մինչեւ 2016թ–ին Ջերմուկը չէր ճանաչվում ազդակիր համայնք, իսկ մինչ այդ հանրային քննարկումներ են ունեցել ջերմուկցիները, կազմակերպել են բողոքի ակցիաներ եւ անգամ ազդակիր համայնք ճանաչվելուց հետո հանրային լսումներ տեղի չեն ունեցել. հանրության ձայնը լսելի չի եղել։

Ըստ նրա, Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից եւ զարգանալու հնարավորությունից։

Նա դիմեց վարչապետին՝ շեշտելով, որ խախտվում են ջերմուկցիների իրավունքները եւ զրկում Ջերմուկը որպես էկոտնտեսական տարածք զարգացնելու հնարավորությունից։

«Մենք հայտնվել ենք այս իրավիճակում համայնքի ձայնն արհամարհելու եւ համայնքի ձայնը հաշվի չառնելու արդյունքում։ Մենք ցանկանում ենք Ջերմուկը հանքարդյունաբերությունից զերծ տարածք տեսնել»,– ասաց Վազգեն Գալստյանը։

Ջերմուկի նախկին քաղաքապետ Ռուբիկ Մարկոսյանը իր ելույթում շեշտեց, որ ջերմուկցիները ոտքի են ելել եւ դեմ են Ամուլսարում մետաղական հանքարդյունաբերությանը։

«Հանրահավաքը բոլոր նրանց դեմ է, որոնք կփորձեն Ամուլսարը հանք դարձնել՝ սեւ սար ու սեւ հանք բերել գլխներիս։ Դեմ ենք Ամուլսարին մետաղական հանքարդյունաբերությունը»,– ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել