Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|
14:43 - 22 փետրվարի, 2022

Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Այս մասին նա հայտարարել Է այսօր՝ փետրվարի 22-ին, Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ուկրաինական Unian լրատվական գործակալությունը։

«Ի դեպ, ուզում եմ ասել, որ արտաքին գործերի նախարարությունից ինձ հարցում է եկել, որպեսզի ես քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը»,- ասել է Զելինսկին։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել