Ուկրաինայի ԱԽ-ն երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել |1lurer.am|
16:14 - 23 փետրվարի, 2022

Ուկրաինայի ԱԽ-ն երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, արտակարգ դրություն է մտցվել։ Նման որոշում է կայացրել երկրի Անվտանգության խորհուրդը։ Այն պետք է հաստատի Գերագույն ռադան՝ գրում է BBC-ն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն էլ խորհուրդ է տվել ուկրաինացիներին՝ ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ նրանք, ովքեր արդեն գտնվում են այդ երկրում, անհապաղ հեռանան։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը BBC-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ֆուտբոլի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, պետք է տեղափոխել այլ երկիր։

ՈՒԵՖԱ-ն ասել է, որ արդեն դիտարկում են այդ տարբերակը, և, ըստ BBC-ի թղթակիցների, գրեթե անկասկած համապատասխան որոշում կկայացնեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել