Հարյուրավոր մեքենաներ և մարդիկ ընդդեմ ոսկու հանքի |epress.am|

05:59 - 15 մայիսի, 2019

epress.am: Մայիսի 11-ին Վայոց Ձորի ողջ տարածքով անցկացվեց ավտոերթ, որին մասնակցում էին 250-300 ավտոմեքենա։ Ի պաշտպանություն Ամուլսարի երթի վերջնակետը Ջերմուկ քաղաքն էր, որտեղ միջոցառումը եզրափակվեց տարածաշրջանի բնությանը սպառնացող ոսկու հանքի շահագործման դեմ հանրահավաքով։ Միջոցառմանը մասնակցում էին Ջերմուկի առողջարանների և հանգստյան գոտիների աշխատողների զգալի մասը, քաղաքի բնակչությունը, մարզի և ողջ Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդիկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել