Մենք չենք կարող մեկս մյուսի հետ թշնամի լինել. Ինչպե՞ս կարող է Արցախը խառնվել |lragir.am|
06:15 - 15 մայիսի, 2019

Մենք չենք կարող մեկս մյուսի հետ թշնամի լինել. Ինչպե՞ս կարող է Արցախը խառնվել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ կգա դատարան և կերաշխավորի Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, իսկ Բակո Սահակյանից դեռ հստակ պատասխան չկա։ Նա կմասնակցի՞ դատավարությանը, թե ոչ։

-Այս պահի դրությամբ որևէ բան չեմ կարող ասել, հենց գա, տեղյակ կպահենք։

-Իսկ ընդհանրապես, որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում գալ դատարանի առաջ կանգնել և երաշխավորագիր ներկայացնել։

-Դա երևի զուտ մարդասիրական մոտեցում է։ Նախագահը կգա, և այդ ժամանակ ավելի հստակ կլինի։

-Խոսվում է, որ դա ՀՀ իշխանությունների սրտով չէ։ Հանուն այդ քայլի արժե՞ր հարվածի տակ դնել ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները։

-Ճիշտ կլինի, որ բոլորը փորձեն չխառնել այս երկու հարթությունները։ Առավել ևս, եթե շահարկումներ կատարվեն Հայաստան-Արցախ հարաբերությունների վատթարացման առումով։ Չի կարող նման բան լինել, դա անթույլատրելի է։ Ով ուզում է լինի իշխանության Հայաստանում և Արցախում, հրամայական է, որ մեկը մյուսի հետ պահպանեն նորմալ, բարիդրացիական, եղբայրական, գործնական հարաբերություններ, որովհետև սա մեկ հայրենիք է, երկու պետություն։ Մենք չենք կարող մեկս մյուսի հետ թշնամի լինել, չենք կարող խարխլել մեր հարաբերությունները։ Ես կխնդրեմ, որ այդ շահարկումները չարվեն։

-Հենց այդ շահարկումներից խուսափելու համար չարժե՞ր չխառնվել ընթացող դատական գործընթացին։

-Հնարավոր չէ, որ խառնվեն, դա անթույլատրելի է։ Ինչպե՞ս կարող է Արցախը խառնվել։ Եթե գան դատարանում երաշխավորություն տան, դատարանը կարող է ընդունել, կարող է մերժել, դրանով միջամտություն չի լինի։ Ճիշտ չէ, որ որևէ մեկն ազդի դատարանի որոշումների վրա։ Դատարանի համար ամենակարևորը պետք է լինի օրենքի գերակայությունը։ Որևէ մեկը չի կարող ազդել դատարանի վրա, որ ինչ-որ մեկի համար լինեն արտոնյալ պայմաններ։

-Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խոսքն առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ լինելը. «Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի։ Մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք՝ հետո ի՞նչ է լինելու»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Կարծում եմ՝ պարոն Մամեդյարովին պետք է այլ հարց տալ. Եթե մի երկիր, որի նկատմամբ կա անվստահություն բոլոր հարևանների կողմից, դա ճի՞շտ է։ Խոսքն Ադրբեջանի մասին է, որի նկատմամբ անվստահություն կա, ասենք, Ռուսաստանում՝ հաշվի առնելով այն, որ Դաղստանի լեզգիներին և ավարցիներին, նաև թալիշներին Ադրբեջանում ճնշում ու հալածանքների են ենթարկում։ Վրացիներին թույլ չեն տալիս գնալ Ադրբեջանում գտնվող, սահմանամերձ եկեղեցում իրենց կրոնական ծիսակատարություններն անել։ Խնդիրներ կան Թուրքմենստանի հետ։ Բոլորի հետ այդ երկիրը խնդիր ունի և ճնշում է ազգային փոքրամասնություններին, հերոսացնում է Սաֆարովի պես մոլագարին։ Սա է խնդիրը։ 

Շարունակությունը կարդացեք lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել