Եվրոպայում գազի գինն իջել է մինչև 1 100 դոլար 1000 խորհանարդ մետրի դիմաց
13:57 - 25 փետրվարի, 2022

Եվրոպայում գազի գինն իջել է մինչև 1 100 դոլար 1000 խորհանարդ մետրի դիմաց

Նախօրեին Եվրոպայում գազի ֆյուչերսների արժեքն աճել էր 61,5%-ով և դեկտեմբերի 23-ից ի վեր առաջին անգամ աճել էր 1 650 դոլարից։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։

Եվրոպայում գազի գինը արդեն իջել է մինչև 1 100 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, վկայում են ICE լոնդոնյան բորսայի տվյալները: Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը ավելի քան 28% է կազմել։

Ավելի վաղ «Գազպրոմը» հայտարարել էր Ուկրաինայի տարածքով Եվրոպա կանոնավոր գազ մատակարարելու մասին։  Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտն ուրբաթ օրը 23,6%-ով աճել է մեկ օր առաջ գրանցված ցուցանիշի համեմատությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել