Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը
00:15 - 26 փետրվարի, 2022

Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։

Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է աբխազական հեռուստաընկերության եթերում։ «Հետևելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովուրդների հետ մեր բարեկամության ոգուն, անհրաժեշտ համարելով ապագայում ներգրավվել նրանց ճակատագրում, անկեղծորեն մաղթելով մեր եղբայրներին անվտանգ և կայուն զարգացում, այսօր ստորագրեցի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչող հրամանագրեր: Ես միանգամայն վստահ եմ, որ ողջ աբխազական հասարակությունը սատարում է այս որոշմանը»,- ասել է նախագահը։

Բժանիան ընդգծել է, որ ինչպես Աբխազիայի բոլոր քաղաքացիները, ինքը նույնպես բոլոր տեսակետներից արդարացի է համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, իսկ սկսված հատուկ ռազմական գործողությունը միանգամայն արդարացված է։

«Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը մեր անվտանգությունն է ձեզ հետ, հարգելի՛ Աբխազիայի քաղաքացիներ»,- հավելել է նախագահը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել