Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»
22:43 - 26 փետրվարի, 2022

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած խիստ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «Երրորդ համաշխարհային պատերազմը»։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է բլոգեր Բրայան Քոենին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կար երկու տարբերակ՝ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի դեմ, կամ էլ երկրորդ տարբերակը՝ անել այնպես, որ միջազգային իրավունքներին այդքան հակառակվող երկիրը վճարի իր արարքների համար»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Նա ընդգծել է, որ մինչ այժմ սահմանված պատժամիջոցները դարձել են, իր կարծիքով, «պատմության մեջ ամենամասշտաբային սանկցիաները»։ 

«Եվ Ռուսաստանը դրա համար լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել