ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել
17:41 - 27 փետրվարի, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել։ Գրում է tass.ru-ն։

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել»,- ասել է Պուտինը՝ կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։

Դիմելով պաշտպանության նախարարության ղեկավարին և գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում նաև տնտեսական ոլորտում։ «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը քաջատեղյակ են»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել