ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել
19:23 - 27 փետրվարի, 2022

ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ։ Այս մասին տեղեկանում են ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է «Դոնբասի պաշտպանության նպատակով իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքի մասին»։

Ընդգծվել է, որ ռուսական պատվիրակությունը Գոմելում է և պատրաստ է բանակցությունների Կիևի ներկայացուցիչների հետ, որոնք անհետևողականորեն մինչև հիմա չեն օգտվել այդ հնարավորությունից։

Բենեթն առաջարկել է Իսրայելի միջնորդական ծառայությունները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել