Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար
19:51 - 28 փետրվարի, 2022

Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մշտական շփումներ ունի, և նրա խնդրանքով, ինչպես նաև հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Պուտինին ես կրկին հայտնել եմ միջազգային հանրության պահանջը՝ կանգնեցնելու Ուկրաինայի վրա հարձակումը և  պնդել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։ Քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև քննարկումները սկսվել են, ես պահանջել եմ հրադադարի ռեժիմ հաստատել, խաղաղ բնակչության և բնակելի տարածքների վրա հարձակումները դադարեցնել, պահպանել բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքները, ապահովել ճանապարհների անվտանգությունը»,- ասել է Մակրոնը։

Նա նաև տեղեկացրել է, որ պահանջել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգում և  խաղաղ բնակչության պաշտպանություն, այդ թվում՝ աջակցության տրամադրում։ Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

«Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար նախագահ Պուտինին առաջարկեցի առաջիկա օրերին կապի մեջ լինել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ռուսական ТАСС գործակալությունն էլ Կրեմլին հղումով գրում է․ «Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել