Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ ԱԽ անդամ․ Զելենսկի
10:33 - 01 մարտի, 2022

Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ ԱԽ անդամ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամբողջապես փակել օդային տարածքը ռուսական հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Հրթիռներով, ռումբերով և հրետանիով զինված չարիքը պետք է անհապաղ կանգնեցվի ու տնտեսապես ոչնչացվի՝ ցույց տալու համար, որ մարդկությունը ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն։ Անհրաժեշտ է դիտարկել օդային տարածքի փակումը ռուսական հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար»։

Նրա խոսքով՝ պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ․ «Նման պետության համար պետք է փակվեն բոլոր նավահանգիստների, ջրանցքների օդանավակայանների մուտքերը։ Հիմա ռուսական ապրանքներ գնելը նշանակում է վճարել մարդկանց սպանության համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել