Ուկրաինան ԱՄՆ ստեղծած ճգնաժամի զոհն է․ Իրանի հոգևոր առաջնորդ
13:11 - 01 մարտի, 2022

Ուկրաինան ԱՄՆ ստեղծած ճգնաժամի զոհն է․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ Ուկրաինան «Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհն է», հաղորդում է Reuters-ը։

Նա հավելել է, որ Իրանը սատարում է պատերազմի ավարտին, սակայն նշել է, որ պետք է ճանաչել հակամարտության արմատները։

Խամենեին իր հեռուստաելույթում հայտարարել է նաև` ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ «Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել»։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել