Զելենսկին բանակցությունների համար անհրաժեշտ պայման է համարում կրակի դադարեցումը
23:26 - 01 մարտի, 2022

Զելենսկին բանակցությունների համար անհրաժեշտ պայման է համարում կրակի դադարեցումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հաստատմամբ, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի կրակը Ուկրաինական քաղաքների ուղղությամբ, նախքան Մոսկվայի հետ լիարժեք բանակցությունները հնարավոր կլինեն։ Գրում է tass.ru-ն։

«Անհրաժեշտ է դադարեցնել կրակը գոնե մարդկանց վրա, պարզապես դադարել կրակել, իսկ հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- Reuters գործակալությանն ու CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Զելենսկին։ Լրագրողների հետ նա զրուցել է Կիեւում գտնվող կառավարական շենքում, որը ռազմական պահպանության ներքո է։

Միեւնույն ժամանակ, Զելենսկին միանշանակ պատասխան չի տվել Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների հեռանկարի վերաբերյալ․ «Կտեսնենք»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին՝ պատրա՞ստ է ռուսական կողմը բանակցությունների եւ արդյո՞ք արդյունավետ կլինեն այդ հանդիպումները։

Նախագահի խոսքով՝ եթե Մոսկվան համաձայնի զորքերը դուրս բերել այն դիրքերից, որոնք զբաղեցրել են վեց օր առաջ, ապա դա կլինի «նշան այն բանի, որ նրանք [Ռուսաստանը] պատրաստ են խաղաղության»․

«Հակառակ դեպքում սա ժամանակի կորուստ է»,- ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել