factor.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները (ընտանիքի անդամները):
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 21 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին ձեռնպահ կքվեարկեն, իսկ վերջնական դիրքորոշումը կհայտնեն առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներում:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, թե որքան էլ նախաձեռնության նպատակը բարի լինի, միևնույն է խնդիրներ է առաջացնում թե՛ ընդհանուր զորահավաքային, թե՛ անհատական պատրաստության շրջանակում: Օհանյանը հավելեց, որ այժմ ձեռնպահ կքվեարկեն, իսկ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնեն իրենց առաջարկները:
comment.count (0)