hetq.am: Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանն այսօր Հյուսիսային Պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող ստորագրահավաքի ժամանակ վարչական ձերբակալման է ենթարկել: Փաստաբանների դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանն ասաց, որ ստորագրահավաքի վայրում դրա մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող ինչ-որ պաստառ են փակցրել, ոստիկանները պահանջել են պոկել այն, ինչը չի արվել, որից հետո Զոհրաբյանն ու այլ քաղաքացիներ բերվել են ոստիակնություն: Ֆանյանը դիտարկեց, որ նույն վայրում բազմաթիվ այլ գովազդային պաստառներ են փակցված եղել:
Ենթադրվում է, որ վարչական իրավախախտումը կկազմվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածով, այսինքն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:
Վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամը, այսինքն՝ ձերբակալվելուց առավելագույնը երեք ժամ անց քաղաքացիներն ազատ կլինեն:
Արաքս Մամուլյան
comment.count (0)