Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին
18:02 - 05 մարտի, 2022

Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ ՌԴ-ում չի պլանավորվում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնել։ Նա հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ էլ նրանք, որոնք կանչվում են հավաքների, չեն ներգրավվելու Ուկրաինայում Ռուսստանի գործողություններին։

Նա անդրադարձել է իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները այդ երկրի դենացիֆիկացիայի համար են․  «Ինչ է նշանակում դենացիֆիկացիան։ Ահա, ես զրուցել եմ արեւմտյան գործընկերների հետ․ իսկ ի՞նչ կա, ձեզ մոտ նույնպես կան կան արմատականներ։ Այո՛, մեզ մոտ կան։ Բայց մեր կառավարությունում արմատականներ չկան։ Եւ բոլորը խոստովանում են, որ այնտեղ կան»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի երկինքը փակելու վերաբերյալ քննարկումներին՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը, եւ մեկ է, թե այդ երկրներն ինչ կառույցի անդամ կլինեն։

Պուտինի խոսքով՝ ուկրաինական գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են, այդ թվում ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության միջոցները։

Ըստ ՌԴ նախագահի՝ «նրանք [ուկրաինական կողմը,-խմբ․] պետք է հասկանան, որ եթե շարունակեն անել այն, ինչ անում են, հարցականի տակ են դնելու ուկրաինական պետության ապագան։ Եւ եթե դա տեղի ունենա, դա ամբողջությամբ նրանց խղճին կլինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել