Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի զորքերին թույլատրվում է տեղակայվել Հունգարիայի արևմուտքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ կայքի՝ Հունգարիան թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել երկրի արեւմուտքում, ինչպես նաեւ իր տարածքով զենք մատակարարել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին։
Սակայն հրամանագրում նշվում է, որ Հունգարիան արգելում է իր տարածքով մահաբեր զենքի մատակարարումն Ուկրաինային։ Հրամանագիրը հրապարակվել է Magyar Közlöny («Հունգարական տեղեկագիր») պաշտոնական տեղեկագրում։
comment.count (0)