Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում․ Եվրահանձնաժողովի նախագահ
17:57 - 07 մարտի, 2022

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նա գրել է, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի հետ պատրաստվում են քննարկել պատժամիջոցների նոր փաթեթը, որի վրա այժմ աշխատում են։

«Հաշվի առնելով Կրեմլի անխոհեմությունը խաղաղ բնակիչների նկատմամբ՝ մենք աշխատում ենք հետագա պատժամիջոցների վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է համոզված լինեն, որ պատժամիջոցների ազդեցությունը առավելագույնին կհասցվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել