Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը որոշել է ավելի քան 700 մլն դոլար տրամադրել Ուկրաինային։ Այս մասին նշված է բանկի հայտարարությունում։
Ֆինանսական օգնության փաթեթը ներառում է 350 մլն դոլար վարկ, 139 մլն դոլար երաշխիքներ, ինչպես նաև 134 մլն դոլար դրամաշնորհ և 100 մլն դոլար զուգահեռ ֆինանսավորում, ընդհանուր՝ 723 մլն դոլար։
«Շտապ տրամադրվող աջակցությունը Ուկրաինայի կառավարությանը կօգնի կենսական կարևորության ծառայություններ տրամադրել ժողովրդին՝ ներառյալ բուժաշխատողների աշխատավարձերը, տարեցների կենսաթոշակներն ու սոցիալական ծրագրերը՝ բնակչության խոցելի շերտերի համար»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։
Նորա Վանյան
comment.count (0)