ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի՝ ոչ բարեկամական երկրների ցանկ հրապարակելը
15:59 - 08 մարտի, 2022

ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի՝ ոչ բարեկամական երկրների ցանկ հրապարակելը

ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի՝ ոչ բարեկամական երկրների ցանկ հրապարակելը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական Պիտեր Ստանոն։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։ 


ՌԴ կառավարությունը երկուշաբթի հաստատել էր այն երկրների եւ տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են արել ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Այդ ցանկում էին նաեւ ԵՄ երկրները։

«Եվրամիությունը քննադատում է մարտի 7-ին Ռուսաստանի կառավարության հրապարակած ցանկը՝ «օտարերկրա պետություններ եւ տարախքներ, որոնք ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ բարեկամական գործողություններ են իրականացրել»,- ասել է Ստանոն։.


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել