Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Սոֆիան պատրաստ չէ աջակցել ռուսական էներգակիրների վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցներին։
«Ամբողջությամբ աջակցում ենք Ուկրաինային, մեկ այլ պետություն չի կարող խախտել միջազգային օրենքներն ու ռմբակոծել հարեւան պետությունը։ Ամբողջությամբ աջակցում ենք գոյություն ունեցող պատժամիջոցներին եւ աշխատում ենք ԵՄ-ի հետ, որպեսզի ձեռնարկված միջոցառումները հնարավորինս ուժեղ լինեն, բայց մենք չենք կարող նավթի ու գազի մատակարարումների սահմանափակում թույլ տալ»,- հայտարարել է Պետկովը։
Ինչպես հաղորդել է Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Ռումեն Ռադեւը համաձայնել է վարչապետի դիրքորոշման հետ․ «Եթե ուզում ենք ոչնչացնել մեր տնտեսությունը, ապա կարող ենք նաեւ դա անել (սահմանափակել նավթի ու գազի մատակարարումները)»,- ասել է Ռադեւը՝ հույս հայտնելով, որ իշխանության մարմինները ճգնաժամի պայմաններում կգործեն ակտիվ, արդյունավետ եւ պրոֆեսիոնալ։
comment.count (0)