Հրավեր բնակիչներին և կազմակերպություններին՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում ընդգրկվելու համար
07:51 - 07 մայիսի, 2019

Հրավեր բնակիչներին և կազմակերպություններին՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում ընդգրկվելու համար

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը ձևավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և կազմակերպություններին` մասնակցելու վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:

Խորհրդի կազմում ընդգրկվելու (Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու) համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդորում`

  • ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
  • իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ խորհրդի աշխատանքներին իրավաբանական անձի այլ ներկայացուցիչ ներգրավվելու դեպքում՝ վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը և գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագրի բնօրինակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել