ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների
18:37 - 09 մարտի, 2022

ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների

ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների, սահմանափակումներ են մտցրել ռուսական ծովային նավարկությունների դեմ։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու չորեքշաբթի՝ այսօր երեկոյան։

«160 անձ ներառվել է սեւ ցուցակում գործողությունների համար, որոնք խաթարել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրանցից 14-ը գործարարներ են՝ իրենց ընտանիքի անդամների հետ, նաեւ Դաշնային խորհրդի 146 անդամներ, որոնք վավերացրել են ՌԴ-ի, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսկերպ ՌԴ-ի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում են ներառված են 862 ֆիզանձինք, 53 կազմակերպություններ․ սա պատժամիջոցների ամենամեծ ցուցակն է, որը երբեւէ ընդունել է Եվրամիությունը։ 

ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է նաեւ ծովային բեռնափոխադրումների ռուսական ռեգիստրը, սահմանափակումներ է մտցրել նավիգացիոն եւ ծովային ռադիոհաղորդակցության տեխնոլոգիաների արտահանման վրա․

«Այս որոշմամբ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կարգելվի ծովային նավիգացիոն տեխնոլոգիաների ուղղակի կամ անուղղակի վաճառքը, մատակարարումը, արտահանումը՝ Ռուսաստանում կամ ՌԴ դրոշի ներքո նավարկող նավերի օգտագործման համար»։

Եվրամիությունը ռուսների առաջ նաեւ արգելք է դրել եվրոպական հարթակներում կրիպտոարժույթով գործարքների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել