Փոխվարչապետ, Ուկրաինայի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ երեքշաբթի մարդասիրական միջանցքով Մարիուպոլից տարհանվել է շուրջ 20 հազար մարդ։
«Մեզ հաջողվեց պահել կանաչ միջանցքը թեթեւ ավտոտրանսպորտային միջոցների համար։ Այսօր դժոխքից դուրս պրծավ ավելի քան 4000 մեքենա, այսինքն՝ ավելի քան 20 հազար մարդ»,- «Страна» հրատարակությանը հայտնել է Վերեշուկը։
Նրա խոսքով՝ Մարիուպոլի մոտակայքում երեքշաբթի հաջողվել է տարհանում կազմակերպել մասնավորապես Սումի եւ Խարկովի շրջաններից։
comment.count (0)