ԵՄ միջոցները չարաշահելու կասկածանքով կալանավորվել է Բուլղարիայի նախկին վարչապետը
09:58 - 18 մարտի, 2022

ԵՄ միջոցները չարաշահելու կասկածանքով կալանավորվել է Բուլղարիայի նախկին վարչապետը

Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը կալանավորվել է Եվրամիության միջոցները չարաշահելու կասկածանքով։ Ոստիկանությունը խարդախության ԵՄ աջակցությանն առնչվող 120 դեպքերի հետաքննությունից հետո մի շարք ձերբակալություններ է իրականացրել: Այս մասին գրում է DW-ն։

Հինգշաբթի օրը ոստիկանությունը կալանավորել է Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովին՝ ոստիկանական գործողության շրջանակներում, որը հետևել է ԵՄ դատախազության հետաքննությանը։

Դատախազները 120 հետաքննություն են սկսել ԵՄ միջոցներին առնչվող հնարավոր հանցագործության վերաբերյալ:

Մեղադրանքները վերաբերում են պետական ​​մրցույթներին, գյուղատնտեսական սուբսիդիաներին, շինարարությանը և կորոնավիրուսի վերականգնման հիմնադրամներին։

 

Լուսանկարը՝ Xinhua-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել