Բուլղարիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետների։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բուլղարիայում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։
«Տասը դիվանագետներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», ձևակերպումը սովորական է՝ «իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն»։ Մենք դա ընկալում ենք որպես ծայրահեղ անբարյացակամ արարք և մեզ իրավունք ենք պատասխան գործողություններ իրականացնել», - ասել է նա։
Բուլղարիայի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ նշված դիվանագետները 72 ժամ ունեն երկրի տարածքը լքելու համար։
comment.count (0)