Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Պուտինի ռեժիմը․ դեսպան Ջոն Գալագեր |azatutyun.am|
13:41 - 21 մարտի, 2022

Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Պուտինի ռեժիմը․ դեսպան Ջոն Գալագեր |azatutyun.am|

azatutyun.am:  Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Վլադիմիր Պուտինի ռեժիմը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը՝ շեշտելով՝ նրա ընտրությունն էր հարձակվել անկախ, ինքնիշխան պետության վրա և նրանք պետք է բացատրություններ տան իրենց դրդապատճառների վերաբերյալ:

Ընդգծելով, որ այս հարձակումը չարդարացված ու չհրահրված էր՝ Գալագերը նկատեց՝ միջազգային հանրությունը դատապարտել է այն։

«Կարծում եմ, որ մենք աշխարհում տեսանք համերաշխության մեծ դրսևորում: Միահամուռ կերպով մշակվեց լայն պատժամիջոցների փաթեթը, որը, իմ կարծիքով, շատ արդյունավետ է՝ Վլադիմիր Պուտինի համակարգը և կառույցները թիրախավորելու առումով: Այն ցույց է տալիս, որ Ռուսաստանն իրական գին կվճարի այս պատերազմը սկսելու համար: Կարծում եմ, որ սա իսկապես ապացուցում է, որ միջազգային հանրությունը հանձնառու է պահպանել համամարդկային արժեքները՝ հարգել երկրների ինքնիշխանությունը և իրենց ապագան ընտրելու իրավունքը: Կարծում եմ, որ Ռուսաստանի գործողություններին նման պատասխանը աննախադեպ է: Այն արդյունավետ է այն առումով, որ շատ հստակ ուղերձ է հղում, որ նմանատիպ ագրեսիան արդարացված չէ ու որ մենք մի կողմ չենք քաշվում, երբ նման բան է տեղի ունենում», - ասաց դեսպանը։

Գալագերի խոսքով՝ Մեծ Բրիտանիան շատ հստակ նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկել այն ռուս օլիգարխների դեմ, ովքեր Միացյալ Թագավորությունում ունեն բիզնես շահեր, ֆինանսական միջոցներ կամ այլ ունեցվածք: «Եթե չեմ սխալվում, նրանցից մոտավորապես 300-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Սա նշանակում է, որ նրանք չեն կարողանալու օգտագործել Միացյալ Թագավորությունը որպես գումարները շարժելու կամ իրենց միջոցները թաքցնելու միջոց», - ասաց դեսպանը:

Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել