Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ չի փոխվել. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|
18:49 - 23 մարտի, 2022

Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ չի փոխվել. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Թեմայի վերաբերյալ Միրզոյանին հարց էր ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Շուշիի հռչակագիրը պարունակում է  հակահայկական, ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ: Զարմանալիորեն, այդ հռչակագիրը նաև սկսեց վավերացվել խորհրդարանների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի: Ի՞նչ արձագանք է դրան տրվել՝ բացառությամբ 2021 թվականի հունիսի ԱԳՆ-ի հայտարարությունից, երբ այն դեռ չէր վավերացվել: Այս ամենից հետո որևէ արձագանք տրվե՞լ է ԱԳՆ-ի կողմից»,- հարցրեց Վարդևանյանը:

«Սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադառնում: Տեղին է հիշատակել Հաագայի դատարանի միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը, որտեղ շատ հստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը: Դրա օրինակները բազմաթիվ դեպքերում են՝ ինչպես մշակութային հուշարձանների վերաբերյալ, ինչպես այս օրերին, երբ հումանիտար ճգնաժամ է առաջանում գազի հետ կապված: Իրավիճակը և հնարավոր զարգացումները մեր բոլոր միջազգային շփումների առանցքում են»,- ասաց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել