tert.am: Հարավային Օսիայում մոտ ժամանակներս հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Տադտաևը։
«Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը մոտ ապագայում կայանալիք հանրաքվեով կհայտնի իր կարծիքը Ռուսաստանին միանալու մասին: Մենք բոլոր հիմքերն ունենք միանալու Ռուսաստանի Դաշնությանը, դրա համար իրավական որևէ խոչընդոտ չկա: Հիմնական բանը այսօր. հանրաքվե անցկացնել եւ միանալ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Տադտաեւը։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)